Հայաստանում կանցկացվի զազա ժողովրդին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողով
Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը բարոյական պարտավորություն ունի աջակցել տարածաշրջանի այն ժողովուրդներին որոնց առջև ծառացած է ազգային ինքագիտակցության կորստի վտանգը: Հոկտեմբերի 28-30 Երևանում անցկացվելիք զազա ժողովրդի, պատմության, լեզվի, մշակույթի և ինքնության մասին եռօրյա միջազգային գիտաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Կարևորելով համաժողովի զուտ գիտական նշանակությունը` Արա Պապյանը հատուկ ընգծեց այն փաստը, որ սա զազա ժողովրդին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն է:
«Սա խիստ կարևոր հանգամանք է , քանի որ միշտ չէ, որ Հայաստանը հնարավորություն ունի անցկացնել նման միջազգային գիտաժողով և այն էլ լինել աշխարհում առաջինը»,- նշեց Արա Պապյանը:
Բանախոսը խիստ կարևորեց նաև հայ և զազա ժողովրդների հասարակական շփումները:
«Այս գիտաժողովը խիստ կարևոր է հասարակական դիվանագիտության առումով,-նշեց Ա. Պապյանը՝ հավելելով, որ դիվանագիտությունը սովորաբար հարաբերություններ է ստեղծում պետությունների միջև, սակայն մեր՝ էթնիկ բնակության տեսակետից խիստ խայտաբղետ տարածաշրջանում հարևան ժողովուրդների միջև հարաբերությունները պակաս կարևոր չեն:
«Հայ ժողովրդի շահերից է բխում ճանաչել, իմանալ, զարգացնել, հարաբերությունները մեր հարևան ժողովրդների հետ»,- նշեց Արա Պապյանը:
Ասուլիսին ներկա ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը նշեց, որ զազաները աշխարհի ամենախոշոր էթնիկ միավորներից են և բնակվում են Թուրքիայում՝ պատմական Մեծ Հայքի՝ Բարձր Հայք նահանգի Երզնկա քաղաքին հարող տարածքներում՝ մոտ 40 հազար ք/կմ տարածության վրա:
Գառնիկ Ասատրյանի խոսքերով զազաները, որոնց թվաքանակը մոտավոր հաշվարկներով կազմում է 3-5 մլն, 9-11-րդ դարերում հարավկասպյան տարածքներից գաղթել են իրենց ներկայիս բնակության վայր:
«Զազաները մոտավորապես 1000 տարի է՝ ապրում են այնտեղ, և նրանց էթնիկ պատկերը տարբերվում է քրդերից և այլ ժողովուրդներից: Այս ժողովուրդը բուռն կերպով զարգանում է այժմ և արդեն 20 տարի է, ինչ զարգացման փուլում է, ունի քաղաքական կուսակցություններ, մամուլ, լավ հրապարակախոսություն, էլիտա և բոլոր ինստիտուտցիոնալ հիմքերը»,- նշեց Գառնիկ Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին