Եվրամիությունը դուրս է գրել Հունաստանի պարտքերի 50 տոկոսը
Եվրամիության երկրների արտահերթ նիստի ժամանակ, որը շարունակվել է մինչ չորեքշաբթի ուշ գիշեր, համաձայնություն է ձեռք բերվել վարկատու բանկերի կողմից դուրս գրել Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը:
Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես » գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Հունաստանի պարտքերի դուրս գրման հարցը գագաթնաժողովի կենտրոնական հարցերից մեկն է եղել:
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել էին գագաթնաժողովի արդյունքում մշակել Եվրագոտու պարտքային ճգնաժամից դուրս գալու ծրագիր, որն հնարավոր չէր իրագործել առանց հունական պարտքի հետ կապված խնդիրների լուծման:
Ավելի վաղ, վարկատու բանկերը Հունաստանի նկատմամբ խիստ դիրքորոշում էին ընդունել և զգուշացրել, թե այդ երկրի պարտքի մոտ 50 տոկոսի դուրսգրումը կարող է դեֆոլտի հանգեցնել` տագնապ առաջացնելով ֆինանսական շուկաներում:
Տեղեկատվության համաձայն, ԵՄ նիստի ժամանակ երկարատև բանակցություններից հետո անդամ երկրները երաշխիքներ են ներկայացրել բանկերին պարտքային ճգնաժամից խուսափելու և վարկունակությունը պահպանելու հարցում: Երաշխիքների չափի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա