Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել-2
«168 ժամը» հղում անելով իր աղբյուրներին` գրում է, թե հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ըստ թերթի, Կարապետյանին Մոսկվայում երկու պաշտոններ են առաջարկել` «МОЭСК»` «Մոսկովյան Միացյալ Էլեկտրական Ցանցեր» ընկերությունում և «Գազպրոմ էներգոյում»: «Ինչ վերաբերում է Երևանի նոր քաղաքապետի թեկնածությանը, ապա, ամենայն հավանականությամբ, և «տեխնիկական պատճառներով»` այդ պաշտոնը կզբաղեցնի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի գործող ավագանում կազմում որևէ այլ «քաղաքապետացուի» անուն չկա»:
Ներկայացնելով Երևանի քաղաքապետի հրաժարականի հնարավոր վարկածները` թերթը նշում է. «Կարապետյանի այս քայլը պայմանավորված է ՀՀ նախագահի Ռուսաստան կատարած պետական այցով և դրա շրջանակներում ՌԴ ղեկավարության հետ Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ ձեռք բերած պայմանավորվածություններով: …Կարապետյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն` դա կապված է նրա կողմից հետևողականորեն կատարված այն քայլերի հետ, որոնք առաջացրել են երևանցիների դժգոհությունը»: