Հայկական բեռներով օդանավը հասել է Էրզրում
Այսօր, ժամը 14.50-ին Էրզրում քաղաքում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն տանող օդանավը։ Ինքնաթիռը բեռնաթափվել է, որից հետո կվերադառնա Երևան։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։