Ա. Աշոտյան. Բոլոնիայի գործընթացով պայմանավորված հիմնական ինստիտուցիոնալ փոփոխություններն արվել են
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Մամուլի ազգային ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում. մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարաներ» թեմայով քննարկմանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ պաշտոնական կայքից:
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի շրջանակում ընթացող բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ ըստ Բոլոնիայի քարտուղարության 2010 թվականի զեկույցի, բարեփոխումների իրականացման արդյունավետությամբ Հայաստանը գրավում է միջանկյալ դիրք:
«Վերջին երկու-երեք տարիների նախարարության գործունեությունը միտված է եղել բարեփոխումներին նոր շունչ հաղորդելուն»,- նշել է նախարարը և հավելել որ Բոլոնիայի վերջնանպատակների ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվական: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է գործողությունների ազգային ծրագիր, որն համընկնում է Հայաստան - Եվրամիության համագործակցության սկզբունքներին: «Բոլոնիայի գործընթացը մեկնարկել է, որպես մի գործընթաց, որով եվրոպական երկրները ցանկություն են ունեցել ստեղծել միասնական կրթական այնպիսի տարածք, որը կսպասարկի միասնական տնտեսական և աշխատանքային շուկաները:Այսինքն խորքային իմաստը տնտեսականն է` ստեղծել աշխատուժի վերապատրաստման և վերարտադրման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան Եվրոպայի միասնական տնտեսական համակարգերին ապահովել որակյալ կադրերով»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Մեր երկրում Բոլոնիայի գործընթացով պայմանավորված հիմնական ինստիտուցիոնալ փոփոխություններն, ըստ կրթության և գիտության նախարարի, արդեն արվել են, ինչպես նաև ներդրվել է բուհական կրթության եռաստիճան համակարգ` բակալավր, մագիստրոս, հետազոտող և կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի ներդրմամբ պայմանավորված խնդիրներին` նախարարը նշել է.
«Նշված բոլոր բարեփոխումները ավարտված են ֆորմալ առումով, սակայն իրականության մեջ դեռևս խնդիրներ շատ կան: Մասնավորապես ներդնելով եռաստիճան կրթական համակարգ, կրթության բովանդակությունը ոչ բոլոր ծրագրերվ է թարմացվել»: ՀՀ կրթության և գիտության նախարարի դիտարկմամբ շատ կարևոր է, որ կիրթ և գրագետ մարդը երաշխավորված լինի, որ աշխատելով իր մասնագիտությամբ կարողանալու է ապահովել բարեկեցիկ կյանք: Նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես շեշտել է .«Սա հոգեբանական խնդիր է, և եթե մենք չշտկենք այդ խնդիրը, ապա կշարունակենք ապրել մի խեղաթյուրված իրավիճակում, որտեղ կրթության նախարարը և դասախոսները ավելի շատ շահագրգռված կլինեն, որ ուսանողներն ավելի լավ սովորեն, քան իրենք` ուսանողները: Այս հոգեբանական գործոնով են պայմանավորված նաև մյուս բոլոր խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը»: Մատնանշելով միջազգային կազմակերպությունների իրականացրած սոցոլոգիական հարցումները` Ա.Աշոտյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, մեր հասարակության 40 տոկոսը նորմալ է վերաբերվում և կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, երբ բուհ ընդունելու համար տարբեր միջոցներ են ձեռնարկվում: «Սա կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից սարսափելի ցուցանիշ է»,- նշել է Ա. Աշոտյանը:
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը(«Ժառանգություն»), Կարինե Աճեմյանը(ՀՀԿ), «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Կարաբեկյանը: Ա.Բախշյանը կարևորել և արդյունավետ է գնահատել Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լահաստանի համանախագահության շրջանակում կազմակերպված միջոցառումները և մատնանշել բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման հետ կապված որոշակի խնդիրներ: Կ.Աճեմյանը անդրադարձել է բուհական կրթության համակարգին առնչվող օրենսդրական փոփոխություններին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության համակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին