Հայաստանի հավաքականը, չնայած պարտությանը, չի կորցրել առաջատարի դիրքը
Երեկ Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկանների ընտրանին Թուրքիայում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրի շրջանակներում մրցակցեց Ադրբեջանի հավաքականի հետ: Առաջինը պայքարն ավարտվեց 4-րդ խաղատախտակի վրա. մրցում էին Արման Միքայելյանն ու Իսկենդերովը: Մրցաշարի պաշտոնական կայքը սկզբում փաստեց, որ հայ շախմատիստն առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Նույնն արձանագրեցին նաև ադրբեջանական մարզական լրատվամիջոցները: Սակայն հետագայում պաշտոնական կայքը ներկայացրեց, որ Արման Միքայելյանն այդ պարտիայում պարտություն է կրել: Եվ, անկեղծ ասած, մրցաշարի կազմակերպիչներն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված այդ թյուրիմացության հետ:
Նշենք, որ մյուս երեք պարտիայում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք, իսկ դա նշանակում է, որ Իսկենդերովի ու Միքայելյանի պարտիայի արդյունքն այս մրցակցության համար վճռորոշ էր:
Չնայած պարտությանը, մեր թիմը 17,5 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան