Վանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 570-ի
Թուրքիայի Վան քաղաքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 570-ի: Տուժածների ընդհանուր թիվը` 2500-ից ավելի է: «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասված է Թուրքիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Երկրաշարժի հետևանքով մասնակի կամ հիմնովի քանդվել է 2 262 շինություն: Երկրաշարժի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Նշենք, այսօր Հայաստանը երկրաշարժից տուժած Թուրքիային օգնություն կուղարկի: Ավելի վաղ, ինչպես Panorama.am-ին հայտնել էր ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, նախատեսվում է, որ ինքնաթիռը Հայաստանից կմեկնի 12:30-13:00-ի սահմաններում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։