Քննարկել են Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու հարցը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը: Նշելով, որ մեր պետությունը կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է. «Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ և ստանդարտներ ապահովի Հայաստանում»:
Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Ք. Ֆիլիպին նշել է, որ Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել ֆրանսաիական համալսարանի և Հայաստանի այլ բուհերի` մասնավորապես ԵՊՀ-ի և Ագրարային համալսարանի հետ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրներում դիպլոմների փոխճանաչման գործընթացը և ընդգծել միջբուհական համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին