Կրթության ոլորտին տրամադրվող բյուջեում էական փոփոխություններ չեն եղել
«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունն այսօր տեղի ունեցած քննարկմանը ներկայացրեց ՀՀ կրթական ոլորտում առկա խնդիրները և կրթության ոլորտի բացերը։
Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել էր «Կրթության ոլորտում բյուջեի թափանցիկության, ծախսերի արդյունավետության և հաշվետվողականության բարձրացումը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հանուն կրթության և գիտության» ՀԿ կողմից։
Ծրագրի նպատակն է մշակել 2012թ. կրթության ոլորտի բյուջեի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման ու կառավարման, ԿԳՆ-ի ֆինանսական քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված նախագիծ փաթեթ, որը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
Ծրագրի ղեկավար Մերի Ալեքսանյանը նշեց, որ ուսումնասիրել են կրթության ոլորտի տարբեր տարիների բյուջեները և պարզվել է, որ այնտեղ էական փոփոխություններ չեն եղել, ամեն ինչ գրված է նույն տողերով ու բառերով։
Ծրագրի կազմակերպիչներն առաջարկում են որոշակի փոփոխություններ անել և դրանց միջոցով հասնել բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը։ Այս խնդրով դիմելու են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին։
Այսօրվա քննարկմանը հրավիրվել էին նաև ՀՀ կրթության նախարարության, Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ, սակայն ոչ ոք չէր ներկայացել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին