Վիտալի Կլիչկոն հայտարարել է կարիերան ավարտելու ցանկության մասին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել մարզական կարիերան:
«Ես արդեն պլանավորել եմ ավարտել կարիերան: Հնարավոր է, որ ընդամենը երկու մենամարտ անցկացնեմ,- ասել է Կլիչկոն TBi-ի եթերում:- Նրանց, ովքեր հետևում են Կլիչկո եղբայրների ելույթներին, կարող եմ ասել, որ չտխրեն: Վլադիմիրը 5 տարով ինձանից փոքր է և դեռ երկար ժամանակ ուրախություն կպարգևի իր մենամարտերով»:
Ավելացնենք, որ ավագ Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 45 մարտ, հաղթանակ է տոնել 43-ում, որոնցից 40-ում` նոկաուտով, իսկ 2-ում պարտվել է ստացած վնասվածքների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում