Marlboro արտադրող ընկերությունը կրճատում է աշխատակիցներին. ծխելն այլևս մոդայիկ չէ
Marlboro տեսակի ծխախոտներ արտադրող Altria Group Inc ընկերությունը հայտարարել է, թե կրճատելու է հաստիքային աշխատակիցների մոտ 15 տոկոսին: Այս մասին գրում է «Գազետա.ռու» -ն:
Տեղեկատվության համաձայն, ծխախոտ արտադրող խոշորագույն Philip Morris USA ընկերությունը, որին է պատկանում նաև Altria Group Inc-ը, հայտարարել է, թե 2013 թ-ին մտադիր է կրճատել ընկերության ծախսերը մոտ 400 միլիոն դոլարի չափով` փակելով ֆաբրիկաներ և կրճատելով աշխատակիցներին:
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալության փոխանցմամբ, ծխախոտի միջազգային վաճառքը զգալիորեն նվազել է ոչ միայն հարկերի բարձրացման ու ծխելու արգելքի տարածման պատճառով, այլև ծխողների շրջանում սեփական առողջության մասին մտահոգվելու գիտակցության բարձրացմամբ:
Նշվում է նաև, թե բնակչության շրջանում ծխելու սովորույթը նվազել է, քանի որ այն ընկալվում է այլևս ոչ մոդայիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա