«Mix» հետվճարային սակագնային փաթեթ. զանգեր, SMS, MMS և GPRS-ինտերնետ շահավետ գներով` մեկ փաթեթում
Ընդառաջելով հաճախորդների բազմաթիվ առաջարկություններին, «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է զանգերի, հաղորդագրությունների և GPRS-ինտերնետի շահավետ գնով «Mix» հետվճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:
«Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը և հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա, մենք գործարկում ենք հետվճարային «Mixե ՍՓ նույն գրավիչ սակագներով: Մենք առաջարկում ենք ապրանքներ, որոնք ունեն պահանջարկ մեր հաճախորդների, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ հենց երիտասարդներն են ակտիվ օգտագործում հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր տեսակները», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հետվճարային «Mix» ՍՓ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ բջջային այլ ցանցեր` 29,99 դրամ: Դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր SMS և MMS հաղորդադրությունների սակագինը` 8,99 դրամ է:
«Mix» ՍՓ բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը և «Beeline Բոնուս» ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին