Թուրքիա. Երկրաշարժից տուժածները ստիպված են ապրել սարսափելի պայմաններում
Թուրքիայի Վան քաղաքի երկրաշարժի հետևանքով տուժածները ստիպված են ապրել սարսափելի պայմաններում: Նրանք հերթափոխով են քնում վրաններում, ինպես նաև կեղտոտ ջուր խմում: Այս մասին հղում անելով Վան քաղաքի բնակիչ Օլեսիա Բայջանին հայտարարությանը, հաղորդում է «rusnovosti» գործակալությունը:
Բնակչի խոսքերով, վիրավորներին ցուցաբերած բժշկական օգնությունը վատ է իրականացվում: Հիմնականում օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն ծանր վնասվածքներ: Թեթև վնասվածքներ ունեցողներին ուղղակի չեն օգնում:
«Մեզ ասել էին, որ շենք են կառուցելու, բայց, երբ և որ շրջանում պարզ չէ: Արդեն սկսվում է ձմեռը, արդեն ձյուն է և ցուրտ, իսկ այդ պայմաններում մենք երեխաների հետ միասին դրում ենք: Մենք դեռ ուղղակի սպասում ենք` չիմանալով թե ինչի: Բերել են սնունդ և ջուր, սակայն դա բավարար չէ: Միայն կեղտոտ ջուր ենք խմում, քանի որ ուրիշ խմելուն ոչինչ չունենք»,- նշել է բնակիչը: