«ԱրմենՏել»-ը գրանցել է տրաֆիկի ռեկորդային ծավալ` 2.5 պետաբայթ մեկ ամսվա ընթացքում
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) 2011թ-ի սեպտեմբերին իր ցանցում գրանցել է տրաֆիկի ռեկորդային հոսք: Անցած ամսվա ընթացքում ընկերության ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդներն օգտագործել են 2.5 պետաբայթ ինտերնետ-տրաֆիկ:
Ընկերության ներկայացրած տվյալներով, 2010թ-ի սեպտեմբեր ամսվա համեմատությամբ շարժական ինտերնետի տրաֆիկի ծավալն աճել է 4.5 անգամ: Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության բաժանորդներն անցյալ ամսվա ընթացքում օգտագործել են 2400 ՏԲ տրաֆիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շատ է ավելի քան 2.5 անգամ: Beeline ցանցում շարժական և ֆիքսված ինտերնետի ընդհանուր տրաֆիկի ծավալն անցած տարվա սեպտեմբերի համեմատ աճել է գրեթե 3 անգամ:
«Հայաստանում ինտերնետի սպառման աճի ռեկորդային ցուցանիշներն ակնհայտորեն խոսում են երկրում ինտերնետ թափանցելիության աննախադեպ աճի մասին: Շնորհիվ կապի միասնական օպերատոր «ԱրմենՏելե ընկերության մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործընթացում: Beeline ինտերնետ ծառայություններն այսօր Հայաստանյան շուկայում ամենշահավետ և ամենապահանջվածը են սպառողների կողմից», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ Hi-Line լայնաշերտ ինտերնետը հասանելի է Հայաստանի 57 քաղաքներում, իսկ 3G ցանցը ընդգրկում է ավելի քան 150 բնակավայր` 2.9 միլլիոն բնակչությամբ: Հիշեցնենք նաև, որ օգոստոս ամսվա սկզբին «ԱրմենՏելե-ը հայտարարեց Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղական համայնքներում երրորդ սերնդի ցանցի հերթական ընդլայանման մասին:
Պետաբայթը (ՊԲ ՊԲայթ) ինֆորմացիայի չափման միավոր է, որը հավասար է 1024 տերաբայթի կամ 1.048.576 գիգաբայթի: Մեկ պետաբայթը իր ծավալով համարժեք է «Британникаե հանրագիտարանի 17 միլլիոն հատորին: Ենթադրաբար, բոլոր գրավոր աշխատանքների ծավալը մարդկության պատմության ողջ ընթացքում հավասար է 50ՊՏ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին