Երկրաշարժի հետևանքով Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին ճաք է գոյացել
Ըստ «Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքի` Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո նախնական ուսումնասիրությունների համաձայն, Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին ճաք է գոյացել:
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով Վանում և հարակից մի շարք գյուղերում հարյուրավոր շենքեր ու տներ գետնին են հավասարվել, որոշ գյուղեր ջնջվել են քարտեզի վրայից, իսկ զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում