Ադրբեջանում վերջին տարվա ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի 200 դեպք
Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանում Միլի Մեջլիսի նիստի ժամանակ լսվել է թրաֆիքինգի դեմ պայքարի Ազգային համակարգող Վիլայա Զեյվազովի զեկույցը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությանը:
Նրա խոսքերով, վերջին տարվա ընթացքում բացահայտվել է մարդկանց և նրանց օրգանների թրաֆիքինգի 70 դեպք:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջին` հաշվետու ժամանակահատվածում 200 այդպիսի դեպքեր են գրանցվել, որոնցինց 177-ը այն դեպքերն են, երբ ծնողները իրենց սեփական կամ այլ երեխայի հարկադրել են զբաղվել թրաֆիքինգով, ինչի վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել: