Հայ շախմատիստները` Կորսիկայում
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում անցկացվող օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5-ական միավոր և նվաճեց 3-րդ մրցանակը: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը նույնպիսի արդյունքով գրավեց 10-րդ տեղը: Հայ շախմատիստները միայն կես միավորով հետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանից (Հնդկաստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Վահե Բաղդասարյանը և Աղասի Ինանցը վաստակեցին 6-ական, Գարրի Ժիրոյանը` 5,5, Գուրգեն (Գի) Հազարապետյանը` 4 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան