250 սրտաբաններ հավաքվել են Երևանում
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ, տեղի կունենա «Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը»: Համաժողովին մասնակցելու է շուրջ 250 սրտաբան Հայաստանից, Արցախից, աշխարհի մի շարք պետություններից` Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Իրանից և Անգլիայից: Համաժողովին հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոկտմեբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ:
Սփյուռքի նախարարությունից մանրամասնում են, որ համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում