Կոնգրեսը հաշտվել է հերթական ընտրությունների մտքի հետ
«Հրապարակը» խմբագրականում անդրադարձել է ՀԱԿ հանրահավաքին ու գրել. «Երեկ ընդդիմության հանրահավաքին հետևող մարդիկ արձանագրեցին, որ կոնգրեսը հաշտվել է հերթական ընտրությունների մտքի հետ, քանի որ արտահերթը «միայն իրենցից չի կախված», և որոշել է իր ուժերը կենտրոնացնել Ազգային ժողովում, որքան հնարավոր է, «ծանրակշիռ ներկայություն» ապահովելուն:
Այս մտքի հետ մարդկանց ավելի հաշտ դարձնելու համար Տեր-Պետրոսյանը շարունակում է ասվածը. որ` ի վիճակի լինենք ԱԺ-ում բարձրացնել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը: Բայց ամբողջ բանն այն է, որ նման հայտարարությունները, որքան էլ զգուշորեն արված լինեն, չեն նպաստելու «ծանրակշիռ» քվեներ ստանալուն»,- գրում է թերթը: