Երգչուհի Ադելը դադարել է երգել
Բրիտանացի երիտասարդ, բայց արդեն հայտնի երգչուհի Ադելը (Adele) հայտարարել է, որ դադարեցնում իր համերգային գործունեությունը մինչև տարվա վերջ: Նա կոկորդի հետ կապված խնդիր ունի. ախտորոշվել է «արյան զեղում ձայնալարերում»:
Բժիշկները ստիված խորհուրդ են տվել վիրահատական միջամտություն կատարել, որից հետո մի քանի շաբաթ վերականգնողական շրջան է պահանջվում: «Շատ ենք ցավում, բայց Ադելը ստիպված է հետաձգել բոլոր իր ելույթները մինչև այս տարվա վերջ: Որպեսզի կոկորդի հետ կապված խնդիրը լուծվի, վիրահատություն է պահանջվում: Բժիշկները խոստանում են, որ երգչուհին լիարժեքորեն կկազդուրվի: Նրանք, ովքեր արդեն տոմսեր են ձեռք բերել, փոխհատուցում կստանան», -հայտարարել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «Kleo.ru»-ն:
Ըստ աղբյուրի, երգչուհին իր անձնական բլոգում գրել է, որ շատ տխուր է, քանի որ ստիպված է եղել հիասթափեցնել իր երկրպագուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները