Սարաևոյում զինված տղամարդը կրակ է բացել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անհայտ զինված տղամարդը կալաշնիկով տեսակի ինքնաձիգից կրակ է բացել Միացյալ Նահանգների դեսպանատան վրա` վիրավորելով դեսպանատան անվտանգության երկու աշխատակցի: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, միջադեպից հետո դեպքի վայր ժամանած հատուկ ծառայության ջոկատներին հաջողվել է վնասազերծել հանցագործին: Վերջինս սպանվել է դիպուկահարի կրակից:
Նախնական տեղեկատվությամբ, հանցագործը կապ է ունեցել իսլամիստական ծայրահեղականների հետ: Բոսնիացի մուսուլմաններն արդեն միջադեպը որակել են որպես ահաբեկչական գործողություն ու դատապարտել այն: