Տարոն Մարգարյան. Ինչ որոշում Հանրապետական կուսակցության խորհուրդը կկայացնի, ապա այդ որոշմամբ էլ կշարժվենք
Այսօր Երևանում այսօր մեկնարկում է Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական կոնֆերանսը: Այն տևելու է գրեթե մեկ ամբողջ օր, որի ընթացքում քննարկվելու են մի շարք առանցքային խնդիրներ:
Մինչ կոնֆերանսի սկսվելը լրագրողները զրուցեցին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի հետ: Ներկայացնում ենք Տ.Մարգարյանի հետ տեղի ունեցած հարց ու պատասխանն ամբողջությամբ:
-Պրն Մարգարյան, հերթական անգամ քաղաքապետի պաշտոնում Ձեր անունն է շրջանառվում:Որքանո է դա հավանական:
- Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ և այդ որոշումը կայացնում է Հանրապետական կուսակցության խորհուրդը: Ինչ որոշում կուսակցության խորհուրդը կկայացնի, ապա այդ որոշմամբ էլ կշարժվենք:
-Պրն Մարգարյան, նախկին քաղաքապետի օրոք միանգամից որոշ բարեփոխումներ սկսվեցին և քաղաքացիներն այսօր մտավախություն ունեն, թե արդյոք դրանք շարունակական կլինեն` բացօթյա առևտրով զբաղվողները կերադառնան, մանկապարտեզները վճարովի կդառնան և այլն:
-Որպես քաղաքապետի առաջին տեղակալ և Երևանի ավագանու անդամ, մենք այս ծրագրերը պետք է շարունակենք : Վստահ եմ` այն ծրագրերը, որ կան և որը նաև ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն է եղել, ապա դրանք կշարունակվեն: Վստահեցնում եմ բնակիչներին, որ բարեփոխումները շարունակական են լինելու:
-Այդ վճռականությունը կպահպանվի՞:
-Վճականությունը միշտ էլ եղել է, ուղղակի ամեն ինչը ժամանակի ընթացքում պետք է կիրականացվի:
-Պրն Մարգարյան, քաղաքապետի պաշտոնում նախորդ քաղաքապետի անունն է շոշափում : Նրա վերադարձը որքանով է հավանական:
- Ես էլի եմ կրկնում, որ անձերի հետ հետ կապված չէ; Դա մեր կուսակցության խորհուրդը` ՀՀ նախագահի հետ միասին կորոշի:
-Պրն Մարգարյան, սոցցանցերում առաջ են քաշվում որոշ թեկնածուների անուններ և մեծ մասը ցանկություն ունի Ձեզ տեսնել քաղաքապետի պաշտոնում:
-Ես Ֆեյսբուքում դա նկատել եմ և դա հիմնականում բնակիչների ցանկությունն է: Սա պետք է լինի քաղաքական որոշում է և այն պետք է կայացնի Երևան քաղաքի ավագանին ընտրությունների միջոցով:
-Եթե դուք դառնաք Երևանի քաղաքապետ, ապա որոնք են այն բացերը, որոնց վերացմամբ դուք կզբաղվեք:
- Երբ ՀՀԿ խորհուրդը որոշում կայացնի,ապա դրանից հետո կխոսենք:
- Իսկ որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
- Երևանում բոլոր խնդիրներն էլ առաջնահերթ են:
-Պրն Մարգարյան, կան անուններ, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին:
- Ես անուններ չեմ լսել, ժամանակը կգա և ամեն ինչ կիմանաք:
-Պրն Մարգարյան, ասում են, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառներից մեկը Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման գործընթացը մինչև վերջ չհասցնելն էր և դժվար թե հասնի:
- Պրն Կարապետյանը հստակ իր հայտարարության մեջ ասեց, թե ինչի համար է հրաժարվում քաղաքապետի պաշտոնից, այսինքն` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:Իսկ որպես փոխքաղաքապետ և ավագանու անդամ` կողմնակից եմ, որ Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա