Հունգարացի հանրահայտ հարձակվող Ալբերտը մահացել է
«Ոսկե գնդակի» 1967 թ. տիրակալ, հունգարացի հարձակվող Ֆլորիան Ալբերտը մահացել է 70 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է AP-ն:
Ալբերտն իր ողջ կարիերան անցկացրել է «Ֆերենցվարոշում»: 537 խաղում խփել 383 գոլ: Հունգարիայի ազգային թիմի կազմում մասնակցել է 75 խաղի և խփել 31 գոլ:
Ալբերտը մասնակցել է 1962 և 1966 թթ. աշխարհի ֆուտբոլային առաջնություններին, ինչպես նաև բրոնզե մեդալ է նվաճել «Օլիմպիադա-1960»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան