Թունիսի դատարանը Յասեր Արաֆատի այրու ձերբակալության թույլտվություն է արձակել
Թունիսի դատարանը Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆատի կնոջ ձերբակալության թույլտվություն է արձակել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով այդ երկրի արդարադատության նախարարության հրապարակած հաղորդագրությանը: Պատճառների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Լրատվամիջոցները նշում են, թե 2007 թ-ին Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին հրամանագիր էր արձակել Արաֆատի կնոջը Թունիսի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, որը վերջինս ձեռք էր բերել 2006 թ-ին:
Հաղորդվում է նաև, թե Թունիսից հեռանալուց հետո Սուխա Արաֆատը բնակվել է Մալթայում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նվիրած առանձնատանը: