Քրեական անցյալով ադրբեջանական դպրոցի տնօրենը
Ադրբեջանում ամենակոռումպացված ոլորտներից մեկը կրթականն է: Ինչպես նշում է Pia.az պարբերականը, Աղդամի շրջանի Քարվանդ գյուղի դպրոցը տնօրինում է քրեական անցյալով հայտնի մի անձ, որը տնօրինությունը ժառանգություն է ստացել իր հորից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շրջանի կրթության նախարարության ներկայացուցիչ Էլմիրա Շուքյուրովան չի կարողանում կադր գտնել տնօրենի պաշտոնի համար: Քարվանդի դպրոցը վերածվել է Մազահիր Ալիևի և նրա ընտանիքի անձնական ունեցվածքի:
Մազահիր Ալիևը գյուղում հայտնի է իր քրեական անցյալով: Դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին նա Հայաստանի մայրաքաղաք Երևանում փաստաթղթեր կեղծելու պատճառով հայտնվել էր բանտում: Այնուհետև հիվանդանոցում աշխատելիս ատրճանակով կրակել էր մի հոգեկան հիվանդի վրա: Ազգային ճակատի իշխանության տարիներին նա նշանակվել էր այդ դպրոցի տնօրեն որպես կուսակցության անդամ, սակայն պահպանեց իր տեղը նաև «Նոր Ադրբեջան» կուսակցության իշխանության տարիներին: 2008թ. հարբած վիճակում նա ծեծի էր ենթարկել ուսուցիչներից մի քանիսին և յուրացրել նրանց աշխատավարձերը: Բազմաթիվ բողոքներից հետո նրան հանել էին պաշտոնից: Սակայն այժմ տնօրեն է նշանակվել նրա որդին՝ Մահիր Ալիևը, որը զբաղվել է թմրանյութերի վաճառքով և բազմիցս ենթարկվել պատասխանատվության:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին