ԱՄՆ պետքարտուղարությունը Իտալիայի վարչապետին ներառել է թրաֆիկինգով զբաղվող մարդկանց ցանկում
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ընդգրկել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մարդկանց թրաֆիկինգով զբաղվող անձանց ցանկում: Այս մասին գրում է «The Telegraph» պարբերականը:
ԱՄՆ արտաքին գերատեսչության հրապարակած համապատասխան զեկուցում, մասնավորապես, հիշատակվում է մարոկացի անչափահաս Ռուբիի գործը, որով դատական հետաքննություն է անցկացվում է Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ:
«2011 թ-ի փետրվարին դատարանը որոշում էր կայացրել սկսել վարչապետ Բեռլուսկոնիի կողմից մարոկացի երեխայի նկատմամբ ենթադրվող սեռական թրաֆիկինգի մասին գործընթացը: Մամուլում հայտնված տեղեկությունները վկայում են երրորդ կողմի մասնակցության մասին, ինչը վկայում, որ աղջիկը եղել է թրաֆիկինգի զոհ», - ասված է զեկույցում:
Հետաքննության նյութերի համաձայն, Բեռլուսկոնին վճարել է Ռուբիին սեռական ծառայություններ մատուցելու համար: Բացի այդ, Բեռլուսկոնին ճնշումներ է գործադրել Միլանի ոստիկանության նկատմամբ, երբ մարոկացի աղջիկը մանր գողության համար բաժանմունք էր բերվել: