ԲՈՀ նախագահ. Պարբերական գիտական հրատարակությունների առջև դրվելու են նոր պահանջներ
Հաջորդ տարվա հունվարից Պարբերական գիտական հրատարակությունների առջև դրվելու են նոր պահանջներ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժովի նախագահ Արտուշ Ղուկասյանը: Նոր պահանջների համաձայն, պարբերական գիտական հրատարակությունները պետք է հրատարակվեն գիտական կենտրոնների կամ գիտական կազմակերպությունների, ինչպես նաև պետական կամ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների երաշխավորությամբ:
Ըստ նոր պահանջների, պարբերականը պետք է լինի գիտական կամ գիտամեթոդական, ունենա որոշակի մասնագիտական ընդգրկում` ըստ գիտության բնագավառների և գիտական ուղղությունների, պարբերականը պետք է ունենա խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված լինեն գիտությունների դոկտորներ` մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական բնագավառներից, հրատարակությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիությունը, այն է` տարածվածությունը Հայաստանի ազգային գրապալատում, Հայաստանի ազգային գրադարանում, մասնագիտական և գիտական գրադարաններում, հրապարակման ցանցային տարբերակի առկայություն համացանցում, հեղինակների մասին տեղեկատվության տրամադրում, հոդվածների ամբողջական տարբերակները կամ նրանց ամփոփագրերը պետք է մատչելի լինեն մասնագետների համար: Նա նշեց, որ կան նաև այլ պահանջներ, որոնց կարելի է ծանոթանալ իրենց կայքից:
Բանախոսն ասաց, որ դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու նոր կարգ է մշակվել, ըստ որի` ավելի է հստակեցվել կոչումների շնորհման գործընթացը, պարզեցված ու հստակեցված է հատկապես արվեստի բնագավառում դոցենտի կամ պրոֆեսորի աստիճան շնորհելու կարգը:
Ա. Ղուկասյանը նաև հայտնեց, որ ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն նոր գիտական խորհուրդների ձևավորման հայտեր ու ներկայացնեն ԲՈՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին