Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ 2-րդ տեղում է
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Թուրքիայում ընթացող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի վերջին երեք տուրում տոնել է 1 հաղթանակ, կրել 1 պարտություն և 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով: Մեր պատանի շախմատիստները 7-րդ տուրում 2:2 հաշվով ավարտեցին Իրանի ընտրանու հետ հանդիպումը, այնուհետև 4:0 հաշվով հաղթեցին Անգլիայի թիմին, իսկ 9-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջեցին ղազախներին:
Այսպիսով` վերջին տուրից առաջ, որում մեր թիմի մրցակիցը կլինի Ղրղզստանի հավաքականը, Հայաստանի ընտրանին 25 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` 1,5 միավորով հետ մնալով Ռուսաստանի հավաքականից: Իրանցիները 24,5 միավորով ընթանում են երրորդ տեղում, իսկ չորրորդ հորիզոնականում Ադրբեջանի հավաքականն է` 23,5 միավոր արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան