Այս տարվա ընթացքում 454 հայցվոր գիտական աստիճան է ստացել
Հայաստանում այս տարի 49 մասնագիտական խորհուրդ է ստեղծվել: Դրանց միջոցով այս տասը ամիսների ընթացքում գիտական աստիճան է ստացել 454 հայցվոր, 38-ը դոկտորի գիտական աստիճան, մնացածը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թիվն էապես չի փոխվել, թեև նվազել է 12-ով:
Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժովի նախագահ Արտուշ Ղուկասյանը:
Նա նշեց, որ առաջատարը տնտեսագիտության ոլորտն է, այստեղ հիմնականում թեկնածուական են պաշտպանել: 17 հոգի թեկնածուականները պաշտպանել են արտերկրում. 15-ը` ՌԴ-ում, մեկը` Շվեդիայում, մեկ թեկնածուական` Լեհաստանում: Նախորդ տարվա համամետ այս թիվը նվազել է:
Նա նաև ասաց, որ հանձնաժողովը այս տարի 259 գիտական կոչում է տվել:
Ա. Ղուկասյանն ասաց, որ այս տարվա ընթացքում 39 աշխատանք բեկանվել է կամ ուղարկվել կրկնակի քննարկումների:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին