Հայը դատի է տվել ադրբեջանական ավիաուղիներին
Ռուսաստանի դաշնության քաղաքացի Սերգեյ Գյուրջիյանը դատի է տվել ադրբեջանական ավիաուղիներին իրեն՝ Բաքու թռչող ինքնաթիռ մտնելու թույլատվություն չտալու համար: Այս մասին հաղորդում է Qafqazinfo.az պարբերականը՝ հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ իրավապաշտպանները ավիաուղիների այս քայլը որակել են որպես ազգային խտրականություն, սակայն արդեն սովորական դարձած մի երևույթ:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջիյանը, որը Բաքու էր մեկնում գործնական հանդիպման նպատակով, իջեցվել էր ինքնաթիռից հայկական ազգանվան պատճառով: Զայրացած Գյուրջիյանը դիմել է դատարան: