Վարչապետ. Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս
«Ընդամենը երեք տարի առաջ մեկ մեգաբիթ ինտերնետ կապն արժեր մեկ միլիոն 200 հազար դրամ: Այսօր այն արժե 34 հազար դրամ: Դա էական առաջընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս ապահովել ինտերնետի հասանելիությունը»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան հարցին, թե 2008 թվականի համեմատ ինտերնետ կապի մեծածախ գները նվազել են շուրջ 24 անգամ, ինչո՞վ է սա պայմանավորված, և արդյոք հնարավոր չէ նույն մեխանիզմը կիրառել նաև այլ ոլորտներում:
Վարչապետը նշել է, որ մի շարք գործոններ կան, որոնք ազդել են գների նվազման վրա:
«Առաջինը, Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջանահերթություն: Ունենք խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ միասին քննարկում են համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր այս ոլորտի զարգացման համար»,-ասել է նա, ապա ավելացրել, որ կառավարությունը իրականացրել է օրենսդրական փոփոխություններ, ընդունել բազմաթիվ նորմատիվային ակտեր, հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին` վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
«Եթե ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք 80 հազար ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս»,-ասել է կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան