Հայաստանում օրենքով կարգելվի մանկական կերերի գովազդը
Հայաստանում կարգելվեն մանկական կերերի բոլոր գովազդները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը և ավելացրեց, որ անփորձ մայրերը, մասնագետներից խորհուրդ չստանալով ու նախընտրելով իրենց համար ավելի հեշտ ուղի, երեխաներին զրկում են մայրական կաթից` նորածիններին կերակրելով արհեստական կերով:
Ըստ նրա` ԱՆ-ը Ազգային ժողովի հետ համատեղ մշակել է «Կրծքով սնուցման խրախուսման» օրենքի նախագիծ: «Պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ` լիազոր մարմինները պետք է տեղեկատվություն տրամադրեն մայրիկներին կրծքով սնուցման առավելությունների, չսնուցելու բացասական կողմերի մասին, կաթնախառնուրդների օգտագործման խնդիրների, երեխաների կաթնային սննդի գովազդի արգելման վերաբերյալ»,- նշեց Ս.Քրմոյանը` հավելելով, որ օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ կմտնի այս տարվա նոյեմբերին:
Նշվեց նաև, որ ՀՀ կառավարությունը «Կրծքով կերակրման խրախուսում» ծրագիրն իրականացնում է 1990թ.-ից: Իսկ կաթնախառնուրդների գովազդումն օրենքով արգելված է դեռևս 1998 թվականից, սակայն ամեն օր ականատես ենք լինում օրենքի խախտման, քանի որ եթերը շարունակում է ողողված լինել արհեստական մանկական կերերի գովազդով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան