«ԱրմենՏել»-ի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները կկարողանան անվճար զանգահարել Օմբուդսմենի գրասենյակ
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրեց 116 անվճար կարճ հեռախոսահամար` քաղաքացիներից զանգեր ընդունելու նպատակով: Գիտակցելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետ գործունեության կարևորությունը, ընկերությունը հոգալու է 116 կարճ հեռախոսահամարի տեղադրման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը: Այս համարին զանգահարելու դապքում «ԱրմենՏել» ընկերությունը գումար չի գանձելու Beeline ֆիքսված և շարժական կապի բաժանորդներից, իսկ Հայաստանի այլ օպերատորներից չի գանձվելու զանգերի վերջնավորման ծառայության վճարը:
«Մեր աջակցության շնորհիվ երկրի քաղաքացիները կկարողանան անվճար զանգահարել 116 հեռախոսահամարին և թողնել հաղորդագրություն կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք, որ Օմբուդսմենի և հասարակության ներկայացուցիչների միջև հաղորդակցման նոր եղանակը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` հանուն Հայաստանի ապագայի», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 116 հեռախոսահամարն Օմբուդսմենի գրասենյակին տրամադրվել է անվճար, առանց ամսեկան բաժանորդավճարի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին