ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: ԿԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, նախարարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան համագործակցությունը կրթության ոլորտում և շեշտել, որ մեր երկրում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են և թույլ են տալիս բավարարել յուրաքանչյուրի կրթական առանձնահատկությունն ու պահանջը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, կարևորել և պատրաստակամություն է հայտնել նպաստելու համատեղ կրթական ծրագրերի շարունակականության ապահովմանը: Հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում է ծավալվել Հայաստանում ամերիկյան հետազոտությունների կենտրոն հիմնելու հարցի շուրջ:
Ընդգծելով, որ կրթությունը Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա ուղղություններից է, նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործընթացի անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ամերիկյան կողմը կաջակցի այս նախաձեռնությանը: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են արտահայտել ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին