ՀՀ ոստիկանապետ. «Ես թիմից թռնող չեմ»
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերը` ասել է. «Ինձ էլ են զանգում, ասում, ինձ օֆիցիալ որևիցե մեկը ոչ մի բան չի ասել: Ինձ էլ են ասել, սաղ քաղաքը դա է խոսում»:
Պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց են այդ լուրերը շրջանառության մեջ դրվել և ինչո՞ւ` ոստիկանապետը ասել է. «Ես չեմ կարող որևէ բան պատասխանել: Ես նորմալ ծառայում եմ: Իրա (Սերժ Սարգսյանի-խմբ.) կողքն եմ լինելու մինչև վերջ: Անկախ այն բանից տեղափոխություններ կանի, չի անի, ես միևնույնն է, իր կողքին եմ լինելու մինչև վերջ: Ես ուրիշ ոչ մեկի կողմը չեմ: …Ես թիմից թռնող չեմ, իրա կողքն եմ լինելու, մարդավարի ծառայելու եմ մինչև վերջ»: