Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կձևավորվի հակահայկական լոբբի
Ըստ թուրքական «İnternethaber.com» լրատվական կայքի` Թուրքիայի Ազգային մեծ ժողովում(ԹԱՄԺ) կձևավորվի հակահայկական լոբբի, որը կպայքարի Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայերի կողմից տարվող աշխատանքների դեմ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամ, պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն, որն հայտնի է իր հակահայկական գործունեությամբ:
«Սփյուռքը 1915թ-ի դեպքերի 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստական մեծ աշխատանքներ է իրականացնում:Մենք էլ, որպես խորհրդարան, պետք է քայլեր ձեռնարկենք:Կուսակցությունների գլխավորությամբ պետք է ինչ-որ բան նախաձեռնենք և մեր նախաձեռնությունը տեղափոխենք միջազգային ասպարեզ»,- ասել է Հալաչօղլուն:
Հալաչօղլուն ելույթում նշել է, որ այս թեմայով զրուցել է մեջլիսի նախագահի հետ և վերջինիցս դրական արձագանք ստացել: