Բժշկական հետազոտություն. Բարաք Օբամայի առողջությունը շատ լավ է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջությունը լավ է: Այս մասին ասված է բժշկական եզրակացության մեջ, այն կազմվել է ԱՄՆ 44-րդ նախագահին հետազոտելուց հետո: Նշենք, որ սա Բ. Օբամայի երկրորդ հետազոտությունն է` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
Սպիտակ տան փոխանցմամբ, բժիշկը նախագահի առողջական վիճակը գնահատել է հիանալի, հատկապես նշվել է նրա օրգանիզմում նիկոտինի բացակայության փաստը: Այս մասին հայտնում է «Իտառ-Տասսն» ու հիշեցնում, որ ավելի վաղ Բ. Օբաման հրապարակավ խոստացել էր, որ հրաժարվելու է այդ վատ սովորույթից` ծխելուց ու պահել է իր խոստումը:
Բժիշկը նաև հայտարարել է, որ 50 տարին բոլորած Բ. Օբաման «ֆիզիկապես ակտիվ է, հետևում է առողջ սննդակարգի, պահպանում է առողջ քաշ և ժամանակ առ ժամանակ չափավոր օգտագործում է ալկոհոլային խմիչքներ»:
«Բժշկական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նա ի վիճակի կլինի իրականացնել իր պարտավորությունները նախագահի պաշտոնում մինչև ժամկետի լրանալը»,- ասել բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում