«Կռիլյա Սովետովը» 84 հազար ռուբլի է փոխանցել Կարապետ Միքայելյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սամարայի «Կռիլյա Սովետովը» որոշել է օգնել իր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանին, ով սրտի շտապ փոխպատվաստման անհրաժեշտություն է զգում: Սամարյան ակումբը հայտարարել էր, որ տոմսերի վաճառքից ստացված գումարների մի մասը, ինչպես նաև ակումբային խանութի ողջ հասույթը կփոխանցի հայ ֆուտբոլիստի օգնության ֆոնդին:
Ինչպես հայտնում է «Կռիլյա Սովետովի» պաշտոնական կայքը, ակումբը փոխանցել է ընդամենը 84 հազար ռուբլի: Իսկ Կարապետ Միքայելյանին վիրահատվելու համար շատ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ: «Հանուն Կարապետ Միքայելյանի» շարժումը, այսպիսով, դեռ չի կարող ավարտվել…
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում