«ԱրմենՏել»-ն երկարացնում է «Մեգա աշուն» ակցիան մինչև նոյեմբերի 13-ը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Մեգա աշուն» ակցիայի երկարացման մասին: Մինչև 2011թ-ի նոյեմբերի 13-ը Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում Երևանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072ե սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
«Ենթակառուցվածքի արդիականացումը և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը թույլ են տալիս ընկերությանը հաճախ ուրախացնել մեր բաժանորդներին նոր առաջարկներով, հարմար գներով և ակցիաներով: Միասնական օպերատորի կողմից առաջարկված ծառայությունների պահանջը շարունակաբար աճում է և մենք, հերթական անգամ ընդառաջ գնալով մեր հաճախորդների ցանկությանը, երկարացնում ենք այս ակցիայի ժամկետը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ակցիայի գործողության ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշունե սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին