ՕԵԿ-ը խուճապի մեջ է
«168 ժամի» տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցությունում լուրջ խուճապ է սկսվել, քանի որ երկրի նախագահը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական ցուցակներում գործարարներ չպետք է ընդգրկվեն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` դրանից ՕԵԿ նախագահը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նա վաղուց Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) եւ Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակում, ինչի դիմաց նրանք ֆինանսական օգնություն պետք է ցուցաբերեին նախընտրական փուլում: