Կառլոս Տևեսը ցանկանում է ելույթները շարունակել Պրեմիեր լիգայում
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսն ուզում է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: Այս մասին «Mirror»-ի թղթակցին ասել է արգենտինացի ֆուտբոլիստի խորհրդական Կիա Ջուրաբչյանը:
«Նախկինում Տևեսը հարմարվելու հետ կապված խնդիրներ ուներ. նա կարոտում էր հարազատներին: Բայց հիմա ամեն ինչ կարգին է: Կառլոսի ընտանիքն ապրում է Անգլիայում, ուստի նա ցանկանում է կարիերան շարունակել հենց այդ երկրում: Կառլոսը հիմա ծանր ժամանակներ է ապրում: Նա շատ է ուզում ֆուտբոլ խաղալ և շատ է տանջվում, որ հեռացվել է թիմի կազմից: «Սիթին» արդեն հայտարարել է, որ ձմռանը կազատվի նրանից»,-ասել է Ջուրաբչյանը:
Ֆուտբոլիստի խորհրդականը միաժամանակ հերքել է այն լուրերը, որ Տևեսը կարող է հայտնվել «Վեստ Հեմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան