Թուրքիայում վերանորոգվում են հայկական պատմական շինությունները
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել է վերանորոգել Օրդու քաղաքի Թաշբաշի թաղամասում գտնվող 19-րդ դարի օսմանյան, հունական և հայկական ճարտարապետության առանձնահատկությունները կրող պատմական նշանակության շինությունները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haber 3» լրատվական կայքը, վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Պատմական նշանակություն ունեցող այդ տների վերանորոգման համար նախարարությունը արդեն փոխանցել է մեկ միլիոն թուրքական լիրա (շուրջ 600 հազար դոլար): Նախատեսվում է հիմնանորոգել 11 տուն, որից հետո կնորոգվեն ևս 13-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները