Ֆինանսների նախարար. «2012թ-ին նվազագույն աշխատավարձը չի ավելանա»
Արդյոք 2012թ-ին աշխատավարձերի, մասնավորապես նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսվում է, հարցով «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը դիմեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, երբ վերջինս ԱԺ-ում ներկայացնում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:
«2009-10թթ-ին Հայաստանում տեղի է ունեցել աշխատավարձերի աճ ընդհանուր տնտեսության մեջ: Ընթացիկ տարվա ընթացքում միջին աշխատավարձը կազմել է 108 հազար դրամ»,- արձագանքեց ֆինանսների նախարարը:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա Վ.Գաբրիելյանը շեշտեց` մենք չենք կարծում, որ այս պայմաններում, երբ տնտեսությունը վերականգնման փուլում է, ճիշտ կլինի բիզնեսի վրա այդպիսի բեռ դնել: Այլ կերպ ասած` նվազագույն աշխատավարձի ավելացում ակնկալել պետք չէ. «Եթե մենք նվազագույն աշխատավարձի աճ ենթադրենք, ապա դա կարող է որոշակիորեն խաթարել տնտեսական աճը: Այս առումով նպատակահարմար չենք գտնում նվազագույն աշխատավարձն այս պահին բարձրացնել»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա