Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժի բողոքարկումը
Լոնդոնյան դատարանն այսօր լսելով Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային էքստրադիցիա ենթարկելու մասին որոշման բողոքարկումը, մերժել է այն: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն: Դատարանը որոշում է կայացրել Ասանժին այնուհանդերձ հանձնել Շվեդիային` բավարարելով այդ երկրի դատախազության համապատասխան հայցը:
Տեղեկատվության համաձայն, եթե մոտական 14 օրվա ընթացքում Ասարնժը չբողոքարկի դատարանի որոշումը Գերագույն դատարանում, ապա էքստրադիցիայի կենթարկվի:
Նշենք, շվեդական դատախազությունը երկու շվեդուհու ներկայացրած ցուցմունքների հիման վրա քրեական գործ էր հարուցել Ավստրալիայի քաղաքացի Ասանժի նկատմամբ՝ մեղադրելով վերջինիս բռնաբարության փորձի ու սեռական ոտնձգությունների համար:
Ջուլիան Ասանժն իր հերթին հերքում է իրեն վերագրած մեղադրանքները, քրեական գործն իր դեմ համարելով քաղաքական ու կապելով այն Wikileaks նախագծի գործունեության հետ:
Հիշեցնենք, Ասանժը Մեծ Բրիտանիայում տնային կալանքի ներքո ապրում էր նախորդ տարվա դեկտեմբեր ամսից: