Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է. Փորձագետ
Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Գործարար շահերի պաշտպանության» ՀԿ համակարգող Գագիկ Պողոսյանը, ով այսօր մասնակցել է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստին: Նա նաև այդ խորհրդի անդամ է:
Գ. Պողոսյանը որպես օրինակելի փորձ մատնանշեց այն երկրները, որոնք Փոքր և միջին բիզնեսի զարգացումը հռչակել են գերակա ուղղություն, ինչպես Հայաստանը, սակայն սկսնակ ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում դրա զարգացման համար, ազատում են հարկերից: «Մի բան, որ մեզ մոտ չկա»,-փաստեց ՀԿ ղեկավարը:
Հարցին, թե Հայաստանում ՓՄՁ զարգացմանը նպաստող քաղաքականություն վարվո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե մենք ասենք, որ ոչինչ չի արվում, սխալ կլինի: Հենց այս խորհրդի ստեղծումը դրական քայլ է»:
Նա նկատեց, որ խորհրդի անդամները ոլորտի զարգացման համար առաջ են քաշել և միջնաժամկետ և գլոբալ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա