Թեև ազատված դասախոսները վերականգնվել են իրենց պաշտոններում, բայց հնարավորություն չի տրվում մտնել լսարան
Թեև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն, որոշվել է վերականգնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 12 աշխատակիցներին նախկին պաշտոններում, սակայն դասախոսներին փաստացի հնարավորություն չի տրվում մտնել լսարան:
Այս մասին ասուլիսում հայտարարեց համալսարանի դասախոս, ՀՀ «Դասախոսների միություն» ՀԿ հիմնադիր-անդամ Հերմինե Ահարոնյանը:
Ասուլիսին ներկա մյուս դասախոսները` Նարինե Կոխտիևան և Գայանե Հակոբյանը, ովքեր նույնպես ազատվել էին աշխատանքից, ասացին, որ այժմ իրենց նկատմամբ խտրականություն է կիրառվում, պարտադրում են վերականգնված դասախոսներին մասնագիտական որակավորումն ու մակարդակը պարզելու նպատակով քննություն հանձնել, մինչդեռ նման բան երբեք չի եղել:
«Սա նշանակում է` խոչընդոտներ առաջացնել այն դասախոսների համար, ովքեր հանդգնել են բողոքել դատարան»,-ասաց Հ. Ահարոնյանը, իսկ Գայանե Հակոբյանն էլ շարունակեց. «Մենք բողոքարկել ենք ու հաղթել բոլոր ատյաններում»:
Դասախոսները միաժամանակ ասացին, որ իրենք չեն էլ ցանկանում վերադառնալ համալսարան: «Կվերադառնանք միայն այն դեպքում, երբ ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին հրաժարական տա»,- ասացին նրանք:
«Ռեկտորը չի աշխատում դասախոսների հետ: Նա չի էլ ճանաչում մեզ»,- ասաց Ն.Կոխտիևան և հարցրեց. «Ով է պատասխանատու այս ամենի համար, արդյո՞ք մեղավորները չպետք է պատժվեն»: «Ես հիշում եմ, թե ինչ գեղեցիկ ավանդույթներ կային Ֆրանսիական համալսարանում, ինչպիսի ջերմ մթնոլորտ: Շատ ջերմ կոլեկտիվ էր: Իսկ հիմա պառակտման և բամբասանքի մթնոլորտ է, ու հնարավոր չի այդ մթնոլորոտում աշխատել»,- ասաց նա:
Հ. Ահարոնյանն ասաց, որ համալսարանը փոխել է իր ավանդույթները ու ինչպես շատ տեղերում, այստեղ էլ «բարեկամ-ընկեր-խնամի» համակարգն է հաստատվել, ինչը ազդում է ուսման որակի վրա:
Հիշեցնենք, որ համալսարանի ռեկտոր Մորզելեկին ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ համալսարանի տարբեր` մարքեթինգի, ֆրանսերենի, էկոնոմիկայի, օտար լեզուների, հաշվապահության եւ ֆինանսների ու իրավունքի ամբիոնների որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ: Դասախոսները այդ որոշումը ապօրինի էին անվանել ու դիմել դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին