ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անվճար օգտվել «GOOD’OK» ծառայության հատուկ մեղեդիներից
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական անակնկալը «GOOD’OK» ծառայության բաժանորդների համար: Ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 1-ից 30-ը բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու անվճար մեղեդիներ իրենց և իրենց մտերիմների համար ծառայության հատուկ մեղեդիների ցանկից: Մինչև նոյեմբերի 15-ը հատուկ ցանկում կլինի 15 անվճար մեղեդի, իսկ նոյեմբերի 15-ին ցանկը կհամալրվի ևս 15 նոր մեղեդիով:
Ընկերությունից մանրամասնում են, եթե բաժանորդն արդեն օգտվում է որևէ մեղեդուց, որը հայտնվել է հատուկ ցանկում, ապա նոյեմբերին տվյալ մեղեդու վավերականության ժամկետը կերկարացվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է: Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում, ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի:
Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ ՙ111 օնլայն՚ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին