Աննա Բադալյանը բրոնզե մեդալ նվաճեց Մոսկվայում
Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Աննա Բադալյանը գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: 63 կգ քաշային մարզուհին էջմիածինցի է, սովորում է Մոսկվայում: Այս մասին հայտնում է մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան:
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացնում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:
Ավելացնենք, որ մրցումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 5-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան