2012թ-ի բյուջեով դեսպանություններ կստեղծվեն Դանիայում և Լիտվայում
2012թ-ի պետական բյուջեի նախագծով, որն այս օրերին քննարկվում է Ազգային Ժողովում, արտաքին հարաբերությունների ոլորտին տրամադրվելիք գումարը հավասար է 9.5 մլրդ դրամի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 6.5 տոկոսով: Այս գումարի մեջ ներառված է արտգործնախարարության պահպանման ծախսերը` 971 մլն և դեսպանությունների պահպանման ծախսերը:
Ներկայացնելով նշված ոլորտին հատկացվելիք բյուջետային գումարները, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի խոշոր ֆինանսական ծրագիր է նախատեսված դեսպանությունների պահպանման գծով` 6 մլրդ 588 մլն ավելի գումար է հատկացվելու: Գումարը շոշափելի տարբերվում է ընթացիկ տարվա բյուջեից, այն պատճառով, որ 2012թ-ին, նախատեսվել է Դանիայի դեսպանության ստեղծման կապակցությամբ 43 մլն դրամ, իսկ Լիտվայի դեսպանության ստեղծման նպատակով 194.2 մլն դրամ տրամադրել:
Բացի այս, 75. 4 մլն դրամ ուղղվելու է ՀԱՊԿ ներկայացուցչի համար . «Ինչպես նաև նախատեսված է գումարներ չորս նոր հաստիքների համար` երրորդ քարտուղարի պաշտոն Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեյրութում և Փարիզում»,- տեղեկացրեց նախարարի տեղակալը:
Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա. «ՀՀ դեսպանություններում աշխատողների աշխատավարձերի մակարդակը պահպանվելու է»,- ընդգծեց Պ.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա