Բ. Սահակյան. 2012 թվականի բյուջեն պետք է հնարավորություն ընձեռի ապահովել Հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը
Նախօրին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2012 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձևավորման գործում օրենսդիր և գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարևորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումները ավելի հավասարակշռված են դարձնում այն:
Երկրի ղեկավարը նշել է, որ 2012 թվականի պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը և հնարավորություն ընձեռի ապահովել հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա